ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մարիա Գուլեգինայի հայաստանյան համերգը

Մարիա Գուլեգինայի հայաստանյան համերգը
10.04.2015 | 12:08

«Երևանյան հեռանկարներ» 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ապրիլի 27-ին` ժամը 19:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես կգա աշխարհահռչակ սոպրանո Մարիա Գուլեգինան: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

Ծրագրում՝ Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչինիի, ՈՒմբերտո Ջիորդանոյի օպերաները:

Դիտվել է՝ 976

Մեկնաբանություններ